Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒԺՈՎ Է ԱՊԱՇՐՋԱՓԱԿԵԼ ՎԱՌԵԼԻՔԻ ՊԱՀԵՍՏՆԵՐԸ

Հոկտեմբեր 21,2010 00:00

Ֆրանսիայի կառավարությունը չորեքշաբթի օրը ոստիկանական ուժեր է գործի դրել երկրում կենսաթոշակային բարեփոխումներից դժգոհ ցուցարարների շրջափակումից վառելիքի պահեստները ազատելու համար: Reuters-ի փոխանցմամբ, բարեփոխումների այս ծրագիրը Ֆրանսիայի Սենատը պետք է վերջնական քվեարկության ներկայացնի արդեն այս շաբաթվա ընթացքում: Բարեփոխումներից դժգոհ քաղաքացիներն արդեն մեկ շաբաթ է, ինչ երկրով մեկ գործադուլներ եւ բողոքի ցույցեր են անցկացնում: Այդ միջոցառումները սահուն կերպով վերածվել են անկարգությունների ու վառելիքի պահեստների արգելափակման գործողությունների, որոնց արդյունքում տրանսպորտի երթեւեկությունը կաթվածահար է եղել: Իշխանությունները ստիպված են օգտագործել վառելիքի ռազմավարական պաշարները:
Ֆրանսիայի ՆԳ նախարար Բրիս Խորտեֆոն հայտարարել է, թե չորեքշաբթի գիշերը ոստիկանության ուժերով ապաշրջափակվել է վառելիքի 3 պահեստ: Երկրի վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը խոստացել է առաջիկա օրերին կարգավորել վառելիքի մատակարարման համակարգի աշխատանքը:
Մինչդեռ չորեքշաբթի օրը CGT ազդեցիկ արհմիությունը հաղորդել է, թե իրենց աշխատակիցները շրջափակել են Ֆրանսիայի հարավում գտնվող քաղաքացիական եւ ռազմական ավիացիայի, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի կողմից օգտագործվող օդակայաններից մեկին վառելիք մատակարարող Trapil խոշոր պահեստը: «Ցույցեր անելը մի բան է, միանգամայն այլ բան է շրջափակումը»,- տարակուսել է կառավարության խոսնակ Լյուկ Շատելը՝ արդարացնելով երկրի իշխանությունների՝ վառելիքի պահեստները ուժի կիրառմամբ ապաշրջափակելու որոշումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել