Իսրայելում Ռուսաստանի Պետդումայի պատգամավորների անմիջական մասնկացությամբ դիվանագիտական սկանդալ է տեղի ունեցել: Ռուս օրենսդիրները փորձել են գաղտնի կերպով կանխիկ խոշոր գումար անցկացնել Իսրայելի տարածք: Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 19-ին, Բեն-Հուրիոն օդակայանում: Newsru-Israel-ի մատուցմամբ, իսրայելցի մաքսավորները, ինչ-որ բան կասկածելով, պահանջել էին ստուգել ռուսներին, որի ընթացքում պատգամավորներից մեկի՝ Սուլեյման Քերիմովի (նկարում) թիկնապահի մոտ 100 հազար կանխիկ եվրո էր հայտնաբերվել: Իսրայելի օրենսդրության համաձայն, 90 հազար իսրայելական շեքելը գերազանցող գումարը ենթակա է հայտարարագրման, մինչդեռ ռուս պատգամավորները փորձել էին Իսրայել մտցնել մոտ 500 հազար շեքելին համարժեք եվրո:
Չնայած Պետդումայի պատգամավորների բողոքներին՝ թե իրենք դիվանագիտական անձեռնմեխելիություն ունեն, 100 հազար եվրոն բռնագանձվել էր: ԶԼՄ-ները չեն հաղորդում ո՛չ դիվանագիտական սկանդալի կիզակետում հայտնված պատգամավորների, ո՛չ էլ նրանց կուսակցական պատկանելության մասին:
Իսրայելում Ռուսաստանի դեսպանությունը բողոք է հայտնել մաքսավորների գործողությունների առնչությամբ, բայց ի պատասխան՝ Իսրայելի հարկային տեսչությունում շեշտել են, որ դիվանագիտական անձեռնմխելիությունը պատգամավորներին չի ազատում իսրայելական օրենքները հարգելու պարտավորությունից: