Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԳԵՐԵԶՄԱՆԱՊԻՂԾՆԵՐ՝ ԹՈՒՐՔԻԱՅՈՒմ

Հոկտեմբեր 21,2010 00:00

Ըստ News.am-ի, Թուրքիայի Էրզինջանի (Երզնկա) քաղաքում գտնվող Բեղ Բաղը թաղամասի փակված գերեզմանը պղծել են «հայերի գանձերը» որոնողները: Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Էրզինջանի այդ հատվածում թաղված են 1939-ի երկրաշարժի հետեւանքով մահացածները: Շրջակայքում գտնվում են հայկական եկեղեցին եւ հայկական գերեզմանները:
Գանձեր փնտրողներն այս անգամ թիրախ են ընտրել նույն տեղանքում գտնվող թուրքերի գերեզմանները եւ նույնիսկ մինչեւ 15 մետր խորությամբ փոսեր փորել:  Էրզինջանի իր հարազատների գերեզման այցելած 65-ամյա Աքսուն հայտնաբերել է քանդված գերեզմանն ու մահացածի դուրս նետված կմախքը։ «Մենք Էրզինջանից 1967-ին հեռացանք Ստամբուլ, սակայն այստեղ է թաղված մայրս եւ ավագ եղբայրս։ Այցելեցի գերեզման եւ իմ տեսածից շոկի մեջ եմ: Նույնիսկ մահացածի նկատմամբ հարգանք չի մնացել»,- նշել է Աքսուն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել