Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Երեխաները մեղավոր չեն»

Հոկտեմբեր 21,2010 00:00

Ըստ news.am-ի, ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ իր ղեկավարած՝ Երեւանի Դերենիկ Դեմիրճյանի անվան թիվ 27  դպրոցում եւս բռնության դեպքեր եղել են: «Ես չեմ ունեցել այդպիսի վայրի ուսուցիչ, ինչպիսին YouTube-ի վերջին տեսանյութինն էր, բայց եղել են բողոքներ ու փորձել ենք հարթել»,- նշել է Բախշյանը՝ հավելելով, որ YouTube-ի տեսանյութի մանկավարժի նմաններին պետք է անմիջապես աշխատանքից հեռացնել:
Նրա համոզմամբ, երեխաները ոչ մի մեղավորություն չունեն, քանի որ նրանց համար օրինակ են ծառայում մեծերը: «Եթե պաշտպանում ես աշակերտի արժանապատվությունը եւ նրա հետ համագործակցում ես որպես գործընկեր, ապա ինքը հրաշալի պատասխանում է քո այդ քայլին: Դպրոցում պետք է աշխատեն մանկավարժներ, որոնք առաջին հերթին երեխայի արժանապատվությունն են գնահատում եւ երբեք չեն փորձում նսեմացնել»,- ասել է Բախշյանը: ԱԺ պատգամավորը նաեւ հավելել է, որ բռնության դեպքերը նոր չեն դպրոցում, նախկինում էլ եղել են, եւ եթե հնարավորություն լիներ նման տեսագրություններ առաջ էլ կատարելու եւ ինտերնետում  տեղադրելու, ապա մենք ավելի վատ դեպքերի ականատես կլինեինք: Հիշեցնենք, որ վերջին շրջանում արդեն երկու դեպք է գրանցվել, երբ երեխաները հեռախոսով տեսագրել են ուսուցչի ծեծն ու տարածել ինտերնետում: Երկու դեպքում էլ այդ ուսուցիչները հեռացվել են աշխատանքից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել