Կերի սղության պատճառով արջերն այս աշնանը սկսել են ահաբեկել Ճապոնիայի շատ՝ գլխավորապես Խոնսյու կղզում գտնվող բնակավայրերի բնակիչներին: Ինչպես հաղորդում է ԼՁԸՀ-ՁԸհհ-ը, միայն այս տարի արջերի հարձակման հետեւանքով զոհվել է արդեն չորս մարդ, մոտ 100-ը վնասվածքներ է ստացել: Ասել է թե՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ արջի հարձակման դեպքերը 1,6 անգամ ավելացել են: Արջերին անտառը լքել եւ բնակավայրեր մտնել ստիպում է կերի սուր անբավարարությունը, որն առաջացել է այս տարի խիստ շոգ ամռան պատճառով: