Բրիտանական դատարանը մեղավոր է ճանաչել Սուդանի արքայազն Աբդուլազիզ բին Նասեր Սաուդին՝ նրա ծառայի՝ Բանդար Աբդուլազիզի սպանության մեջ: Վերջինիս մարմինը՝ ծեծված, խեղդամահ արված եւ նույնիսկ կծոտված հետքերով, հայտնաբերվել էր այս տարվա փետրվարի 15-ին Լոնդոնի կենտրոնում գտնվող «Լենդմարկ» հյուրանոցում: BBC-ն տեղեկացնում է, որ Օլդ-բեյլի կենտրոնական քրեական դատարանում դատաքննության ժամանակ մեղադրող կողմը պնդել է, թե արքայազնը մինչ սպանությունը բազմաթիվ անգամ սեռական ոտնձգություն է կատարել իր ծառայի նկատմամբ: 34-ամյա արքայազն Սաուդն իրեն մեղավոր է ճանաչել ծառայի մահվան մեջ, բայց հերքել է կանխամտածված սպանություն կատարելու պնդումը: Չորեքշաբթի դատարանն այս գործով վճիռ է կայացրել եւ արքայազնին դատապարտել է ցմահ ազատազրկման: Դատարանի որոշման համաձայն, Սաուդը բանտում կանցկացնի առնվազն 20 տարի: