Հոկտեմբերի 26-ին Ադրբեջանում կմեկնարկի ոմն Արիֆ Աբիդովի գործով դատավարությունը: Նա մեղադրվում է վահաբիստական ծայրահեղական խմբավորման կազմում Ինգուշեթիայում ռուս զինվորականների դեմ հարձակումներին մասնակցելու, նաեւ Պակիստանի տարածքում զինված ապօրինի խմբավորումներում ներգրավված լինելու մեջ: APA-ի մատուցմամբ, թե հատկապես որտե՞ղ են իրականացվել քիկբոքսինգի աշխարհի չեմպիոն Աբիդովի մասնակցությամբ կատարված այդ սպանությունները եւ ովքե՞ր են սպանվել՝ աղբյուրը չի հաղորդում: Որեւէ մանրամասնություն չի հաղորդվում նաեւ Պակիստանում նրա ծավալած գործունեության մասին: Հաղորդվում է միայն, որ Աբիդովի հանցակիցները՝ մոտ 30 մարդ, ովքեր եւս Ադրբեջանի քաղաքացիներ են, գտնվում են միջազգային հետախուզման մեջ: