Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանն ու Իտալիան մոտեցան

Հոկտեմբեր 21,2010 00:00

\"\"Սկսած 2000 թվականից, Իտալիայի դեսպանություն ունեցող երկրներում անցկացվում են իտալերենի օրեր: Այս երկրների թվում է նաեւ Հայաստանը: Հոկտեմբերի 18-22-ը իտալերենի օրերի շրջանակներում ՀՀ Սփյուռքի նախարարության հովանավորությամբ հրատարակվել է Մխիթարյան միաբանության հայր Վահան Օհանյանի հեղինակած «Իտալերեն-հայերեն բառարանը», որը երեկ ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ու Հայաստանում Իտալիայի դեսպան Բրունո Սկապինին ներկայացրին հանրությանը: Այս բառարանը առաջին անգամ հրատարակվել է 15 տարի առաջ՝ Մխիթարյան միաբանության ուժերով:
Նախարարը նկատեց, որ այս նախաձեռնությամբ հայերենը մոտեցավ իտալերենին, իտալերենը՝ հայերենին, Հայաստանը՝ Իտալիային, Իտալիան՝ Հայաստանին: Նաեւ հույս հայտնեց, որ Հայաստանի փողոցներում այսուհետեւ իտալերեն կլսվի: Դեսպանն էլ նշեց, որ բառարանի լույսընծայումը երկու երկրների եւ ժողովուրդների մշակույթները փոխադարձաբար ճանաչելուն կնպաստի:
Իսկ բառարանի հեղինակ հայր Վահան Օհանյանը Աստծուց մի բան խնդրեց. ուժ, կորով եւ եռանդ՝ բառարանը կատարելագործելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել