Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐ ՉԷՐ, ՕԳՏԱԳՈՐԾՈՂ ԷՐ

Հոկտեմբեր 21,2010 00:00

 Արձագանքելով «Առավոտում» (16.10.2010) հրապարակված «Ազգայնականներ, ո՞ւր եք» վերնագրով նյութին, որտեղ թերթը, հղում անելով «Անկախ նորություն» կայքէջին եւ Facebook-ին՝ նշել էր, որ Հյուսիսային պողոտայի բնակիչ Մարիամ Գիշյանի 130 քմ մակերեսով բնակարանը եւ 1000 քմ հողամասը պետությունը գնահատել է $20 000, Երեւանի քաղաքապետարանից հայտնեցին. «Լալայանց 30 հասցեում գտնվող բնակարանը Մ. Գիշյանը տնօրինել է առանց փաստաթղթերի, այդ հասցեի բնակիչները դիտվել են ոչ որպես սեփականատերեր, այլ՝ որպես օգտագործողներ: 2003 թ. Մ. Գիշյանին առաջարկվել է 4 սենյականոց բնակարան Երեւանում, սակայն նա հրաժարվել է այդ առաջարկից՝ հայտարարելով, որ ցանկանում է ստանալ գումարային փոխհատուցում $200 000-ին համարժեք դրամի չափով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել