Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԼՈԲԱԼ ԱՆԴՐԱԴԱՐՁ

Հոկտեմբեր 21,2010 00:00

Երեկ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ու Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի գործադիր տնօրեն Մոնիկ Բարբութին հանդիպման ժամանակ քննարկել են գյուղատնտեսական հողերի դեգրադացմանն ու Սեւանա լճի բնապահպանական խնդիրներին առնչվող հարցեր: Քննարկել են նաեւ վտանգավոր նյութերի եւ թափոնների նվազեցման ու կենսաբազմազանության պահպանության խնդիրները: Հիմնադրամը 10 մլն դրամ կտա Հայաստանին` բնապահպանական խնդիրների լուծման համար: Գումարները կծախսվեն կենսաբազմազանության պահպանման, կլիմայի փոփոխության դեմ պայքարի, վտանգավոր նյութերի եւ թափոնների կառավարման, հողերի դեգրադացիայի կանխարգելման, Սեւանի էկոլոգիական հավասարակշռության վերականգնման վրա: Մոտակա մեկ ամսում լճի հարակից տարածքից կապամոտաժվեն բոլոր ժամանակավոր շինությունները, իսկ քարե շինությունները կապամոնտաժվեն ավելի ուշ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել