Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԱՐԶԵՐՈՒՄ ԿԱՆԱՆՑ ԾԵԾՈՒՄ ԵՆ ԵՎ ԿԱԽՈՒՄ»

Հոկտեմբեր 21,2010 00:00

Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Կանանց իրավունքների կենտրոնի նախագահ Սուսաննա Վարդանյանը եւ կենտրոնի փորձագետներ Սաթենիկ Գեւորգյանն ու Դիանա Իսրայելյանը հայտարարեցին, որ 2009թ. հոկտեմբերի 1-2010թ. սեպտեմբերի 1 հատվածում իրենց «թեժ գիծը» 1323 զանգ է ստացել, որից 593-ը՝ կրկնվող զանգեր: Ահազանգերի մոտ 30%-ը՝ 443 զանգ, ընտանեկան բռնության մասին է եղել. 10-ը՝ սեռական, 167-ը՝ ֆիզիկական, իսկ 266-ը հոգեբանական բռնություններ են եղել:
«Եթե ես չաշխատեի այս ոլորտում, երբեք չէի իմանա, թե ինչ է կատարվում: Ահավոր բաներ են կատարվում նաեւ մարզերում՝ էլ ծեծում են կանանց, էլ կախում: Դաժան դեպքեր շատ են կատարվում: Դեպքեր կան, որ ամուսինը զանգում-ասում է՝ ժամը 7-ին եկա տուն՝ իզութոզդ չի մնա: Կամ էլ էնքան են ծեծում կանանց, որ էլ չեն դիմանում»,- հայտարարեց Սուսաննա Վարդանյանը:
Հայտնի է, որ ընտանեկան բռնությունը լուրջ խնդիր է ողջ աշխարհում՝ նաեւ եվրոպական առաջադեմ երկրներում: Սակայն, ի տարբերություն ողջ աշխարհի, Հայաստանում կա բռնության ենթարկված կանանց համար միայն մեկ ապաստան: Այստեղ էլ գալիս են ծայրահեղ վիճակում հայտնված կանայք: Ըստ Սուսաննա Վարդանյանի, բռնությունները նվազեցնելու եւ բացառելու համար պետք է ունենան «Ընտանեկան բռնության մասին» օրենք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել