Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ-ն շահագրգիռ է աջակցել ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը

Հոկտեմբեր 21,2010 00:00

«Եվրոպան պետք է ակտիվացնի համատեղ ջանքերը ղարաբաղյան հակամարտությունը լուծելու համար»,- «Ազատություն» ռ/կ-ի մատուցմամբ,  հայտարարել է Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով նախարար Դեյվիդ Լիդինգթոնը՝ Ադրբեջանի լեզուների համալսարանում ունեցած իր ելույթի ժամանակ: «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուրջ մտահոգություն է առաջացնում Եվրամիությունում: Մենք կարող ենք ակտիվացնել համատեղ ջանքերը՝ սատարելու համար այդ հակամարտության լուծման գործընթացին: Մեծ Բրիտանիան եւ Եվրամիության իր գործընկերները շահագրգռված են աջակցել Հայաստանին եւ Ադրբեջանին ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում»,- հավելել է Լիդինգթոնը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել