Երեկ ՀՀ ոստիկանությունը պաշտոնապես տեղեկացրեց, որ նախորդ օրը երեկոյան Երեւան քաղաքի վարչություն է զանգել մի քաղաքացի եւ հայտնել, որ Տերյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկում՝ «Առագաստ» սրճարանի հետեւի մասում գտնվող հուշարձանը ներկել են: Դեպքի վայր մեկնած ոստիկանության ծառայողները պարզել են, որ Օղակաձեւ զբոսայգու 1-ին մասում գտնվող Հայ եւ հրեա ժողովուրդների ցեղասպանության հիշատակին նվիրված հուշարձանի վրա կարմիր ներկով գրառումներ են արվել: Դեպքի առթիվ ոստիկանության Կենտրոնականի բաժնում նախապատրաստվում են նյութեր: Ձեռնարկվում են օպերատիվ միջոցառումներ՝ հիշյալ գրառումները կատարած անձի ինքնությունը պարզելու եւ նրան հայտնաբերելու ուղղությամբ: