Լրահոս
Օրվա լրահոսը

Կդիմեն ՄԻԵԴ-ին

Հոկտեմբեր 21,2010 00:00

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը երեկ «Առավոտին» փոխանցեց, թե «Մարտի 1»-ի զոհերի իրավահաջորդների շահերի ներկայացուցիչները, այդ թվում՝ ինքը, արդեն սկսել են ՄԻ Եվրոպական դատարանին գանգատ ներկայացնելու նախապատրաստական աշխատանքները:
Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլից հայաստանյան դատական ատյաններում՝ ընդհանուր իրավասության, Վերաքննիչ, զոհերի հարազատները բողոքարկել էին Գլխավոր դատախազության եւ ՀՔԾ-ի անգործությունը՝ մատնանշելով երկու տարի սպանությունների բացահայտման գործում տեղաշարժի բացակայության հանգամանքը: Ե՛վ ընդհանուր, ե՛ւ Վերաքննիչ դատարանները քննել ու մերժել էին այդ բողոքները՝ կրկնելով Գլխավոր դատախազության եւ «հատուկ քննչականի» «լոլոները», թե գործը գտնվում է նախաքննության փուլում: Նույն պատճառաբանությամբ օրերս Վճռաբեկ դատարանն է զոհերի հարազատների բողոքը վերադարձրել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել