Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՊԱՐԶ Է ԱՌԱՆՑ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ

Հոկտեմբեր 21,2010 00:00

\"\"

Երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանն Ազգային վիճակագրական ծառայությունում մասնակցել է Վիճակագրության համաշխարհային օրվա առթիվ կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը եւ հայտարարել է. «Եթե չլինի վիճակագրությունը, մենք չենք կարող տալ գնահատականներ՝ ինչ ուղղությամբ ենք գնում, որտեղ են մեր խնդիրները, բացթողումներն ու նվաճումները, եւ ինչպես են չափվում այս բոլոր երեւույթները»: Մի խոսքով, ինչպես ասում էին Իլֆն եւ Պետրովը՝ վիճակագրությունը գիտի ամեն ինչ: Միայն թե մեր պարագայում առանց վիճակագրության էլ պարզ է, թե ուր ենք մենք գնում: Այդ առիթով կարելի է եւս մի մեջբերում անել նույն հեղինակներից.
«Երբ ես տեսնում եմ այս նոր կյանքը, այս բոլոր տեղաշարժերը, ես չեմ ուզում ժպտալ, ես ուզում եմ աղոթել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել