Լրահոս
Օրվա լրահոսը

66-ամյա կինը՝ մայրիկ

Հոկտեմբեր 20,2010 00:00

66-ամյա հնդկուհին ամենածեր կինն է աշխարհում, ում հաջողվել է այդ տարիքում ծննդաբերել եռյակ՝ արհեստական բեղմնավորումից հետո, որը անցկացվել է Խարիանեում: Նախկինում անպտուղ Բհատերի Դեվին ծննդաբերել է երկու տղա եւ մեկ աղջիկ: Ներկայումս երեխաները գտնվում են ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, քանզի ծնվել են նվազ քաշով: Բժիշկ Անուրագ Բիշնոն, ով զբաղվում էր կնոջ բուժմամբ, նշում է. «Ծննդյան վկայականի համաձայն՝ Բհատերի Դեվին ծնվել է 1944 թ. մայիսի 21-ին: Նա մեզ այցելել է վերջին ամիսներին՝ բուժման համար: Սա մայր դառնալու նրա առաջին փորձն էր, որը պսակվեց հաջողությամբ: Երեխաները լույս աշխարհ են եկել կեսարյան հատման միջոցով»:

Դեվիի ամուսինը՝ 64-ամյա Դեվա Սինգխը, շատ ուրախ էր հայր դառնալու կապակցությամբ: Նա նույնպես այլ երեխաներ չուներ: «Կինս իրականացրեց իմ հայր դառնալու եւ ընտանիքի ժառանգ ունենալու ցանկությունը: Դեվին իմ առաջին կինն է: Այն բանից հետո, երբ նա չէր կարողանում հղիանալ, ես ամուսնացա եւս երկու անգամ, սակայն իմ կանանցից ոչ մեկն ինձ երեխա չպարգեւեց: Այժմ ես շատ երջանիկ եմ»,- հայտարարել է նա:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031