Լրահոս
Օրվա լրահոսը

Հելուոինի օրը՝ սրբերի հագուստներով

Հոկտեմբեր 20,2010 00:00

\"\"Անգլիայի եւ Ուելսի կաթոլիկ ծնողները Հելուոինի օրն իրենց երեխաներին պետք է հագցնեն հայտնի սրբերի հագուստներ՝ կախարդների եւ այլ չար ուժերի հագուստների փոխարեն: Երիտասարդները պետք է նման լինեն Սբ. Գեւորգին, Սբ. Ֆրանցիսկ Ասիզացուն կամ Մարիամ Մագդաղենացուն, այլ ոչ թե ստեղծեն օկուլտիստական երանգ ունեցող մահվան մասին հիշեցնող կերպար: Այդպես են կարծում Անգլիայի եւ Ուելսի կաթոլիկ եպիսկոպոսների կոնֆերանսում: Եպիսկոպոսների կարծիքով՝ մեծահասակները պետք է խրախուսեն երեխաներին՝ Հելուոինի օրը պատուհաններում դնել մոմեր՝ «որպես նշան անցորդներին, որ մեր տունը քրիստոնեական է, իսկ Քրիստոսը մեր լույսն է»: Եպիսկոպոսները նաեւ խորհուրդ են տալիս հագնել որեւէ սպիտակ հագուստ՝ խորհրդանշելու «նվիրվածությունը Քրիստոսին՝ մեր լույսին»: Երեխաները չպետք է դդումից պատրաստեն սպառնալից կամ սարսափազդու դեմքեր, փոխարենը պետք է դդմին հաղորդեն ժպտացող արտահայտություն եւ դրանից սարքեն խաչ, ինչպես խորհուրդ են տալիս եպիսկոպոսները:

Qahana.am-ը նշում է՝ Անգլիայի եւ Ուելսի կաթոլիկ եպիսկոպոսների կոնֆերանսի մամլո հաղորդագրության մեջ հայտնվում է, որ նրանք կողմ են Հելուոինին՝ որպես «Լույսի գիշերվա», եւ միանում են Հելուոինի՝ որպես բոլոր սրբերի քրիստոնեական տոնի, տոնակատարության միջազգային արշավին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել