Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բարձր ինքնագնահատական ունեցող մարդիկ ավելի առողջ են

Հոկտեմբեր 20,2010 00:00

Ամուր սիրտ ունենալու համար անհրաժեշտ է սիրել սեփական անձը։ Այսպիսի եզրակացության են եկել Նոր Զելանդիայի Քենտերբերի համալսարանի հոգեբան Էնդի Մարտենզն ու իր գործընկերները, որոնց կարծիքով՝ բարձր ինքնագնահատականը մարդուն ստիպում է սպառնալիքի բախվելու դեպքում անվտանգության զգացում ունենալ։ Ժամանակակից հասարակության մեջ սպառնալիքը ասոցացվում է սոցիալական ցնցումների հետ, որոնք կարող են քայքայել նյարդերը։ Գիտնականը որոշել է ուսումնասիրել, թե արդյո՞ք պաշտպանվածության զգացումը առողջության տեսանկյունից առավելություններ ունի։ Թեստերին մասնակցել է 184 մարդ. մի փուլում մասնակիցներին ներկայացվել է իրենց արտաքին տեսքի վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող արձագանք։

Մեկ այլ փորձի ընթացքում մասնակիցները պետք է երկու շաբաթվա ընթացքում ամեն օր ինքնուրույն գնահատեին ինքնագնահատականի մակարդակը, ինչին զուգահեռ՝ ուսումնասիրվել է թափառող նյարդի սրտային տոնուսի ակտիվությունը, որը ցույց է տալիս, թե որքան ուժեղ է ազդում սրտի վրա պարասիմպատիկ նյարդային համակարգը, որի անբավարար ակտիվությունը կարող է հանգեցնել սրտանոթային խնդիրների։ Արդյունքում՝ ըստ drugs.am-ի, պարզվել է, որ բարձր ինքնագնահատականը կապված է թափառող նյարդի տոնուսի բարձրացման հետ, ինչն ապացուցում է, որ սեփական անձի նկատմամբ լավ վերաբերմունքը ուղղակիորեն դրական է ազդում առողջության վրա։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել