Լրահոս
Օրվա լրահոսը

Երկուսն էլ՝ երկուսից երկու հաղթանակ

Հոկտեմբեր 20,2010 00:00

\"\"Բուլղարիայում շարունակվում են շախմատի Եվրոպայի տղամարդկանց 26-րդ եւ կանանց 15-րդ ակումբային բաց առաջնությունները եւ երկուսում էլ մեր «Mika Yerevan» թիմերը գերազանց մեկնարկ են վերցրել:

Երկրորդ տուրում մեր աղջիկները 3:1 հաշվով պարտության մատնելով «St. Peterburg Chess Club»-ին՝ թիմային 4,0 միավորով եւ լրացուցիչ գործակիցներով ստանձնեցին առաջատարի դերը: Խաղատախտակների վրա ըստ հերթականության գրանցվեցին այսպիսի արդյունքներ.

Էլինա Դանիելյան-Վիկտորիա Սմիլիտե՝ 1:0

Հարիկա Դրոնավալ-Մոնիկա Սոչկո՝ 1:2

Լիլիթ Մկրտչյան-Քեթեվան-Գրանտ Արախամիա՝ 1:0

Լիլիթ Գալոյան-Եկատերինա Աթալիկ՝ 1:2:

Երեկ աղջիկների մեր քառյակի մրցակիցը նույնպես երկու թիմային հաղթանակ տարած «Samaia Tbilisi»-ն էր, որի կազմում հանդես են գալիս այնպիսի ճանաչված շախմատիստուհիներ, ինչպիսիք են Մայա Չիբուրդանիձեն, Լելա Ջավախիշվիլին, Սալոմե Մելիան, Նինո Խուրցիձեն, Բելա Խոթենաշվիլին:

Երկու թիմային հաղթանակով տղամարդկանց ակումբային մրցաշարում 4-րդ հորիզոնականում էին մեր տղաները: Նրանք էլ 4,5:1,5 հաշվով հաղթեցին Իսրայելի «Beer Sheva CC»-ին: Մեկական միավոր վաստակեցին Լեւոն Արոնյանը, Արման Փաշիկյանը եւ Զավեն Անդրիասյանը, իսկ Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Հրանտ Մելքումյանը բավարարվեցին ոչ-ոքիով:

Երեկ՝ մրցաշարի երրորդ օրը, «Mika Yerevan» տղաների թիմը խաղում էր 49 ակումբների մեջ միջին վարկանիշով երկրորդը ճանաչված «St. Peterburg Chess Club»-ի հետ, որը նույնպես համալրված է բարձրակարգ գրոսմայստերներով: Նրանք են՝ Վասիլի Իվանչուկը, Պյոտր Սվիդլերը, Սերգեյ Մովսիսյանը, Զահար Եֆիմենկոն, Վադիմ Զվյագինցեւը, Կոնստանտին Սակաեւը եւ Վասիլի Եմելինը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել