Լրահոս
Օրվա լրահոսը

Եվ դո՞ւ, Ալ Բանո

Հոկտեմբեր 20,2010 00:00

\"\"Ըստ «Արմինֆո» գործակալության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի շրջանի Վանք գյուղում բացվել են գյուղապետարանի եւ մանկապարտեզի նոր շենքեր, ինչպես նաեւ հանրապետությունում առաջին գյուղական շուկա՝ ռուսաստանաբնակ բարերար Լեւոն Հայրապետյանի նախաձեռնությամբ եւ միջոցներով: Բացմանը, ի թիվս պետական այրերի, ներկա է եղել նաեւ աշխարհահռչակ իտալացի երգիչ Ալ Բանոն:

Հայկական գործակալությունների այս լուրը հասել է նաեւ Ադրբեջան: Այս երկրի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Էլհան Պոլուխովը Ալ Բանոյի Ղարաբաղ այցի մասին ասել է. «Այս տեղեկության հաստատման դեպքում Ալ Բանոյի անունը կմտնի այն մարդկանց ցուցակում, որոնց ներկայությունը Ադրբեջանի տարածքում անցանկալի է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել