Լրահոս
Օրվա լրահոսը

Որակավորվեցին եւ մասնագիտացվեցին

Հոկտեմբեր 20,2010 00:00

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Որակ եւ համապատասխանություն» ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 13-ից հոկտեմբերի 9-ը Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում անցկացվեց Երեւանի ավագ դպրոցների ուսուցիչների որակավորման բարձրացման դասընթացների 2-րդ փուլը: Դրանց մասնակցեց 254 ուսուցիչ: Որակավորման բարձրացման դասընթացներն ընթացան երկու ուղղությունով՝ նեղ մասնագիտական եւ ընդհանուր կրթական, որի մեջ ներառվեցին գնահատման նորագույն ձեւերն ու տեղեկատվական տեխնոլոգիաները: Հոկտեմբերի 18-ին էլ համալսարանում անցկացվեց նաեւ «Ավագ դպրոցի ուսուցիչների մասնագիտական որակավորումների բարձրացման դասընթացներ» ծրագրին մասնակցած ուսուցիչների հավաստագրերի հանձնման արարողություն: Բուհի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը շնորհավորեց դասընթացի մասնակիցներին եւ գործընթացի կազմակերպիչներին` ասելով, որ դասընթացները հավաստեցին մեր ուսուցիչների պատրաստակամությունը ազգային դպրոցի հետագա զարգացման գործին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել