Լրահոս
Օրվա լրահոսը

18-ամյա «Անտարես»

Հոկտեմբեր 20,2010 00:00

\"\"
«Անտարեսի» նախագահ Արմեն Մարտիրոսյանը երեխաներին ծանոթացնում է
հերթական հրատարակության հետ:

Երեկ Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում (տնօրեն՝ Ռուզան Տոնոյան) նշվեց «Անտարես» մեդիա հոլդինգի հիմնադրման 18-ամյակը: Առաջին գիրքը՝ «Ազնավուրը կինոյում», «Անտարեսը» հրատարակել է 1992թ: Այսօր արդեն հաշվվում է շուրջ 20000 անուն գիրք՝ գեղարվեստական, մանկական, նկարիչների ալբոմներ եւ այլն: 2000 թվականից հրատարակչությունը սկսել է թարգմանական գրականության լույսընծայումը, արդյունքում՝ համաշխարհային գրականության նմուշների շուրջ 50 անուն գիրք է տպագրվել: Նույն թվականից Մեդիա հոլդինգը մասնակցում է Սանկտ Պետերբուրգի, Մոսկվայի, Աբու Դաբիի, ինչպես նաեւ Ֆրանկֆուրտի գրքի ամենամյա տոնավաճառներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել