Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՏԻՍԸ» ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԵՎՐԱԳԱՎԱԹԻՆ

Հոկտեմբեր 20,2010 00:00

\"\"Երեւանի «Հատիս» ակումբի կանանց բասկետբոլային թիմը հոկտեմբերի 25-ի երեկոյան մեկնում է Նովոսիբիրսկ, որտեղ Եվրագավաթի խաղարկության նոր փուլի մեկնարկային հանդիպումը կանցկացնի տեղի «Դինամոյի» հետ: Իսկ մինչ այդ մարզվում է «Միկա ՄԱ» դահլիճում:

Երեկ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայից հետաքրքրվեցինք, թե հանրապետության անցած տարվա լավագույն թիմի կազմում ովքե՞ր են մրցակցի դաշտում մտնելու խաղադաշտ: Տվեցին 13 անուն: Ահա նրանք՝

Ամանդա Ջեքսոն (ԱՄՆ), Քիանա Չեյնի (ԱՄՆ), Քրիստինե Կեպենեկյան (Հայաստան), Էրիկա Դեւիս (ԱՄՆ), Իվա Սերդար (Խորվաթիա), Մարտինա Զուբակ (Խորվաթիա), Աննա Պոկոյովա (Ուկրաինա), Գաննա Զարիցկա (Ուկրաինա), Կաելա Չաբդելայն (Կանադա), Աննա Բաղդոյան, Անի Պետրոսյան, Սաթենիկ Մարտիրոսյան, Հասմիկ Միքայելյան (բոլորն էլ՝ Հայաստան): Ֆեդերացիայից, սակայն, ասացին նաեւ, որ վերջին երեք բասկետբոլիստուհիներից մեկը չի մեկնի մրցավայր, քանի որ թիմը պետք է համալրված լինի 12 խաղացողով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել