1news.az-ի մատուցմամբ, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ եթե Իսրայելի վարչապետ Բինիամին Նեթանյահուն մասնակցի Աթենքում կայանալիք Միջերկրածովյան երկրների կլիմայի փոփոխության հիմնախնդիրներին նվիրված գագաթաժողովին, ապա ինքն Աթենք չի մեկնի: Հունական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նա կրկին քննադատել է Իսրայելին եւ նրա գործողությունները որակել որպես պետական ահաբեկչություն: Էրդողանը կրկին պահանջել է, որ Իսրայելը պաշտոնապես ներողություն խնդրի «Ազատության նավատորմը» գրոհելու համար եւ փոխհատուցի այդ միջադեպի ժամանակ զոհվածների ընտանիքներին: «Ես ինչպե՞ս կարող եմ ներկա գտնվել նույն գագաթաժողովին մի մարդու հետ, ով հպարտանում է այնպիսի ռազմական գործողությամբ, ինչպիսին նավատորմի զավթումն է: Ես այդ մարդու հետ ոչ միայն գործ ունենալ, այլեւ խոսել չեմ ուզում»,- հայտարարել է Թուրքիայի վարչապետը: