Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՎՐԱՍՏԱՆԸ ՈՂՋՈՒՆԵԼ Է ՌՈՒՍՆԵՐԻ «ՄԻԿՐՈՍԿՈՊԻԿ ՔԱՅԼԸ»

Հոկտեմբեր 20,2010 00:00

Վրաստանի արտգործնախարարությունը Հարավային Օսեթիայի սահմանակից վրացական Փերեւի գյուղից ռուսական զորքերի դուրսբերումը որակել է որպես «ճիշտ ուղղությամբ կատարված», բայց «միկրոսկոպիկ քայլ»: Վրաստանի ԱԳՆ-ն միաժամանակ Ռուսաստանին կոչ է արել հարգել միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները:

Հիշեցնենք, որ ռուսական զորքերը շուրջ հազար բնակչություն ունեցող Փերեւի գյուղ էին մտել դեռ 2008թ. ռուս-վրացական հնգօրյա ռազմական հակամարտության ընթացքում: Գյուղը լքելու մասին որոշումն ընդունվել էր օրերս՝ Ժնեւում, միջազգային կառույցների միջնորդությամբ անցկացվող ռուս-վրացական բանակցությունների հերթական փուլի արդյունքում: Ռուսական զորքերի դուրսբերումը սկսվել էր երկուշաբթի օրը: Երեկվա դրությամբ գյուղն արդեն գտվում էր վրաց ոստիկանների լիակատար վերահսկողության տակ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել