Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ն ու Թուրքիան բանակցում են ՀՀՊ համակարգի շուրջ

Հոկտեմբեր 20,2010 00:00

\"\"Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսի եւ նրա թուրք գործընկերոջ՝ Վեջի Գենուլի (նկարում՝ ձախից) հանդիպման առանցքային թեման Թուրքիայում ամերիկյան հակահրթիռային պաշտպանության «վահանի» ձեւավորումն է եղել: Ինչպես հաղորդում է 1news.az- ը, վկայակոչելով թուրքական «Զամանը», երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը տեղի է ունեցել թուրք-ամերիկյան խորհրդի 29-րդ նիստի շրջանակներում: «Կողմերի միջեւ Իրանի հետ կապված հարցերում որոշակի տարաձայնություններ կան, բայց ԱՄՆ-ն կշարունակի բանակցել իր թուրք գործընկերների հետ ե՛ւ այդ, ե՛ւ հակահրթիռային պաշտպանության հարցերի շուրջ: Մենք գտնում ենք, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի լավ գործընկերն է, եւ որ մեր բանակցությունները կտան իրենց պտուղները»,- հայտարարել է Գեյթսը՝ հավաստիացնելով, որ հակահրթիռային պաշտպանության խնդրի շուրջ Թուրքիան որեւէ ճնշման չի ենթարկվում:

ԱՄՆ պաշտպանության նախարարը միաժամանակ հույս է հայտնել, որ Անկարան Լիսաբոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովում կպաշտպանի հակահրթիռային պաշտպանության տեխնիկական զարգացման վերաբերյալ Ալյանսի որոշումը: Հիշեցենք, որ ՆԱՏՕ-ն առաջարկում է հակահրթիռային պաշտպանության տեխնիկական միջոցների գոյություն ունեցող համակարգն ընդլայնել, որպեսզի այն ծածկի Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցող բոլոր պետությունների տարածքը այնպիսի երկրների բալիստիկ հրթիռներից, ինչպիսիք են Իրանն ու Հյուսիսային Կորեան: Մինչդեռ Թուրքիան խոչընդոտում է ՆԱՏՕ-ի՝ Եվրոպայում ՀՀՊ համակարգերի տեղակայմանը, պահանջելով ապացույցներ առ այն, որ այդ համակարգը չի ուղղվելու բացառապես Իրանի դեմ: Հենց այդ պահանջն է, որ ԱՄՆ-ում նոր մտահոգության առիթ է դարձել: Այստեղ ենթադրում են, որ Թուրքիայի արտաքին քաղաքական ուղեգիծը փոփոխվում է եւ արեւմտյան դաշինքից տեղափոխվում դեպի արեւելյան հարեւանության կողմը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել