Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՁԱԿՈՒՐԴՆԵՐԸ՝ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-ԻՑ

Հոկտեմբեր 20,2010 00:00

Հանրապետության հանրակրթական դպրոցներում հոկտեմբերի 25-ից կսկսվեն աշնանային արձակուրդները:

Համաձայն «Միջնակարգ եւ հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների 2010-2011 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների», 2010-2011 ուսումնական տարում արձակուրդները կկազմակերպվեն հետեւյալ ժամանակացույցով՝ 3-11-րդ դասարանների աշակերտների համար աշնանային արձակուրդները՝ հոկտեմբերի 25-31-ը, ձմեռայինը՝ դեկտեմբերի 27-ից 2011 թվականի հունվարի 9-ը ներառյալ, գարնանայինը՝ 2011 թվականի մարտի 21-27-ը ներառյալ:

Առաջին դասարանցիների աշնանային արձակուրդները կտեւեն հոկտեմբերի 25-ից նոյեմբերի 7-ը, ձմեռայինը՝ դեկտեմբերի 27-ից հունվարի 23-ը ներառյալ, իսկ գարնանայինը՝ մարտի 21-ից ապրիլի 3-ը ներառյալ: Երկրորդ դասարանցիների արձակուրդները կկազմակերպվեն հոկտեմբերի 25-31-ը, դեկտեմբերի 27-ից հունվարի 23-ը ներառյալ, մարտի 21-27-ը:

Կրթության պետական կառավարման եւ տարածքային կառավարման լիազորված մարմիններն իրենց ենթակայության տակ գտնվող հանրակրթական ուսումնական հաստատությունների համար սահմանված արձակուրդների ժամկետներում կարող են կատարել փոփոխություններ՝ նախապես համաձայնեցնելով ՀՀ ԿԳ նախարարության հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել