Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՋԸ ՀԱՐՁԱԿՎԵԼ ԷՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆԻ ՎՐԱ

Հոկտեմբեր 20,2010 00:00

«Ա1+»-ը, փոխանցելով Կապանի «Սոսի» հ/ը-ի տեղեկատվությունը՝ հայտնում է, որ Կապանի բժշկական կենտրոնի վնասվածքաբանական բաժանմունքի բժիշկները 35-ամյա զինվորական Տիգրան Ղամբարյանի վիճակը արդեն բավարար են գնահատում: Վերջինիս 4 օր առաջ հոշոտել է արջը: Հոկտեմբերի 15-ին Տիգրանը, աշխատանքի մեկնելուց առաջ, առավոտյան ժամը 8.30-ի սահմաններում, մտել է եգիպտացորենի արտը, որպեսզի սիլոս հավաքի:
«Ձախ դաստակը ամբողջովին երախի մեջ է մտցրել, ծամել, մեծ վերքեր են առաջացել: Նաեւ ձախ ազդրն է վնասել, բաց վերքեր են»,-ասում է զինվորականին բուժող բժիշկը: Տիգրան Ղամբարյանը իրեն արդեն լավ է զգում: Կեսկատակ-կեսլուրջ էլ ասում է, որ արդեն հպարտանալու բան ունի: Արջի հետ է մենամարտել, թեկուզ փոքր արջի ու մի քանի վայրկյանով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել