Լրահոս
Օրվա լրահոսը

«ՍՏԵՊԱՆԱԿԵ՛ՐՏ՝ ՊՐԵԿՐԱՍՆԵՅ ԳՈՐՈԴԱ ՆԻ ԳԴԵ ՆԱ ՍՎԵՏԵ ՆԵ՛Տ»

Հոկտեմբեր 20,2010 00:00

\"\"
Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի բնակիչները երթեւեկում են ոչ միայն ջիպերով, տարաբնույթ արտասահմանյան եւ ռուսական մակնիշի մեքենաներով, այլեւ այս գեղեցիկ, նորաձեւ «Հունդայի» մակնիշի ավտոբուսներով: Ըստ ստեփանակերտցիների՝ այս ավտոբուսները Երեւանի քաղաքապետարանի նվերն են իրենց քաղաքին:

\"\"
Ղարաբաղի մայրաքաղաքի հենց կենտրոնում, ԼՂՀ ԱԺ-ին ուղղակի կպած կառուցվել է շքեղ «Արմենիա» հյուրանոցը, որտեղ, սակայն, ըստ նույն՝ ստեփանակերտյան աղբյուրների, խիստ կաղում է սպասարկումը: Մենք այս հյուրանոցում ընդամենը սրճեցինք, եւ «էսպրեսսոյի» անվան տակ մեկ բաժակը 800 դրամով մեզ վրա «սաղացրին» շատ թույլ սրճաջուր, իսկ սովորական թեյի մեկ բաժակն արժեր 600 դրամ:

\"\"
Ստեփանակերտի «Եռաբլուրում»՝ ԼՂ անկախության համար զոհվածների հուշահամալիրում անհնար է անցնել առանց հուզմունքի: Այս երիտասարդները կերտել են մեր երեկը, մեր այսօրն ու մեր վաղը: Հավերժ փառք ու խոնարհում նրանց: Մարաղացի Սարգսյան Արշավիրի ընտանիքը 1992-ին կորցրել է իր օջախի միանգամից երեք սյուն՝ Կամոյին, Շամոյին եւ Գագիկին:

\"\"
Ստեփանակերտն ապրում է ոչ միայն հիշողություններով, այլեւ երազանքներով: Եվ այդ երազանքներն իրականացնելու գործում փոքր չէ արցախցիների մշակութասիրությունը: Արցախի երիտասարդության պալատում մոտակայում՝ հոկտեմբերի 30-ին, սպասվում է մի նախանձելի համերգ՝ Արցախի պետական կամերային նվագախմբի (գեղ. ղեկ. եւ գլխ. դիրիժոր՝ Գեւորգ Մուրադյան) եւ Բարսեղ Թումանյանի, Իրինա Զաքյանի եւ Քրիստինե Դովլաթյանի մասնակցությամբ:

\"\"      \"\"
ԼՂՀ ԱԺ շենքը եւ նախագահի նստավայրը, որոնք գտնվում են դեմ-դիմաց, ի տարբերություն մերի՝ ցանկապատված չեն:

\"\"

Այս աստիճանները քաղաքի կենտրոնական հրապարակը միացնում են մարզադաշտին: Աջում երեւացող սպիտակ շենքը, ըստ մոտակայքում աշխատող շինարարներից մեկի, «Մանես եւ Վալեքս» ընկերությունն է կառուցում՝ որպես հյուրանոց, իսկ կողքինը՝ գործարար Լեւոն Հայրապետյանը:

\"\"
Նման տիպի շենքերը Ստեփանակերտում արդեն հազվադեպ չեն:

\"\"
Ազատամարտիկների միության շենքը դեռ պատրաստ չէ, սակայն նախագծից երեւում է, որ սազական է լինելու իր շրջապատին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել