Լրահոս
Օրվա լրահոսը

Հանցագործներին պատժելը կարեւոր է

Հոկտեմբեր 20,2010 00:00

Երեկ Երեւանում սկսվեց Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի 5-րդ լիագումար նիստը: Հայաստան է ժամանել 33 երկրից 42 պատվիրակ: Հունգարիայի դատախազության ներկայացուցիչ Պիտեր Պոլտը`մեկնաբանելով ադրբեջանցի մարդասպան սպա Ռամիլ Սաֆարովի ճակատագիրը, «Արմինֆոյին» ասել է, որ հանցագործներին պատժելը կարեւոր է ցանկացած պետության համար: Հիշեցնենք, որ 2004 թ. փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի սպա Ռ. Սաֆարովը կացնահարել է հայ սպա Գուրգեն Մարգարյանին: Երկու սպաներն էլ Հունգարիայում անգլերեն լեզվի դասընթաց էին անցնում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում: Հունգարիայի դատարանը ցմահ բանտարկության է դատապարտել մարդասպանին՝ առանց 30 տարվա ընթացքում համաներման իրավունքի: «Դա մեր երկրի եւ մեր դատավորների անկախ որոշումն է»,- նշել է Պոլտը: Պատասխանելով Սաֆարովին Ադրբեջան վերադարձնելու հնարավորությանը` Հունգարիայի դատախազության ներկայացուցիչը նշել է, որ այդ հարցն արդարադատության նախարարության իրավասության մեջ է մտնում: Միաժամանակ, Պ. Պոլտի խոսքով, «քանի որ Ադրբեջանը ԵՄ անդամ չէ, քրեական ոլորտի հարցերի շուրջ համագործակցությունը դժվարանում է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել