Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ՈՒ ՊՐԵՍԿՈՏԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ

Հոկտեմբեր 20,2010 00:00

ՀՀ առաջին նախագահ եւ Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ հանդիպել է ԵԽԽՎ Հայաստանի հարցերով համազեկուցող Ջոն Պրեսկոտի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԽԽՎ 1677 բանաձեւի չկատարման հետ կապված հարցեր:

Հատուկ անդրադարձ է եղել քաղբանտարկյալների ազատ արձակման, Մարտի 1-ի սպանությունների բացահայտման, ինչպես նաեւ «Ա1+» հեռուստաընկերության վերաբերյալ ՄԻ Եվրոպական դատարանի կայացրած վճռի կատարմանն առնչվող հարցերին:

Հանդիպմանը մասնակցել են ՀԱԿ կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լեւոն Զուրաբյանը եւ Ավետիս Ավագյանը: Ծրագրված է Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը նաեւ ԵԽ գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդի հետ, որը մասնակցելու է ԵԽ երեւանյան համաժողովի փակման նիստին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել