Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՈՂ ՄԻ ՔԻՉ ԷԼ ՕԼԻԳԱՐԽԻԿ ԼԻՆԵՆ

Հոկտեմբեր 20,2010 00:00

«Հայաստանը գտնվում է կապիտալի նախնական կուտակման փուլում. առանց այդ կուտակման՝ ոչնչի հնարավոր չէ հասնել»,- մամուլի ասուլիսում անդրադառնալով «օլիգարխիկ տնտեսություն» արտահայտությանը՝ ասել է Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանը: «Ոչինչ, թող մի քիչ էլ օլիգարխիկ լինեն, ըմբռնումով մոտեցեք դրան: Օլիգարխիայի դեմ պայքարում ենք այնքան, որքան կարողանում ենք պայքարել: Բոլոր այն մարդիկ, ովքեր կուտակում են, չաղանում են, ռիսկի են դիմում, իսկ իմ նման գրագետ մարդիկ գնում են՝ վախվորած տանը նստում են:  Սակայն գալիս է մի պահ, որ նրանք սկսում են վախենալ, որ կկորցնեն իրենց կապիտալը: Բայց դուք համբերությամբ լցվեք եւ սպասեք»,- tert.am-ի փոխանցմամբ ասել է «Բարգավաճի» ներկայացուցիչը եւ հավելել, թե այս փուլը Հայաստանում «շքեղ է անցնում, քանի որ այլ երկրներում այդ փուլում մարդիկ «իրար են մորթել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել