«Հայաստանի մասի՞ն եք հարցնելու, թե՞ ֆորումի»,- երեկ լրագրողներից հետաքրքրվեց ԵԽԽՎ փոխնախագահ, Մոնիթորինգի հանձնաժողովում Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտը եւ, մինչեւ վերջ չլսելով պատասխանը, թե իրենից հարցազրույց են խնդրում բոլոր հայ լրագրողները՝ ասաց. «Շատ լավ, շնորհակալություն, ցտեսություն»: Շարունակությունը նույն ոգով էր. «Ա1+»-ի թղթակիցն այնուամենայնիվ հետաքրքրվեց ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ իր հանդիպման մասին, եւ պրն Պրեսկոտը զայրացած արձագանքեց. «Ես Հայաստանի մասին չեմ խոսում: Ես այլ գործով եմ եկել», եւ թղթով հարվածելով՝ մի կողմ հրեց «Ա1+»-ի ձայնագրիչը: «Առավոտը» խոստացավ, թե ֆորումի մասին հարց կուղղի, եւ նախ հիշեցրեց, որ մյուս համազեկուցողը՝ Գորան Լինդբլադը, Epress.am-ին նախապես հայտնել էր, թե Ջոն Պրեսկոտն այս համաժողովին մասնակցելու ցանկություն չունի: Սակայն նա էլի գոռգոռաց, թե փորձում ենք իրեն ներքաշել հայաստանյան թեմաների մեջ. «Դուք կարող եք հարց տալ, ես էլ՝ չպատասխանել: Դա իմ ժողովրդավարական իրավունքն է»:
Կարդացեք նաեւ՝