Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԿԿՐԿՆԵ՞Ն ԱՎԱԳ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Հոկտեմբեր 19,2010 00:00

ՀՖՖ մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է, որ ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը մեկնել է Լիտվա՝ հոկտեմբերի 19-24-ին մասնակցելու այդ տարիքային խմբի Եվրոպայի առաջնության 11-րդ ընտրական խմբի հանդիպումներին: Լիտվայում մեր թիմի մրցակիցները լինելու են Իսպանիայի, Իսրայելի եւ Լիտվայի իրենց հասակակիցները: Նույն աղբյուրը տեղեկացնում է նաեւ, որ մարզչական շտաբը, ավագ մարզիչ Սեւադա Արզումանյանի գլխավորությամբ, մրցավայր է տարել 18 ֆուտբոլիստի, որոնք հավաքագրվել են բացառապես տեղական ակումբներից:
Հայաստանի հավաքականի խաղային օրերն են:
19.10.10՝ Իսրայել-Հայաստան,
21.10.10՝ Իսպանիա-Հայաստան,
24.10.10՝ Հայաստան-Լիտվա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել