Վաղը Հայաստանի 8-18 տարեկան քսան տղաներ եւ աղջիկներ Հունաստանի Պորտա Կարաս (Հալկիդիկի) քաղաքում կսկսեն պայքարը 8, 10, 12, 14, 16, 18 տարեկանների տղաների եւ աղջիկների աշխարհի չեմպիոնների եւ մրցանակակիրների կոչումներին արժանանալու համար: Բոլորի անունները թվարկել առայժմ իմաստ չունի: Մեր շախմատիստների մրցելույթներին, ըստ նրանց մասնակցության, կանդրադառնանք մրցաշարի ընթացքում: Սակայն տեղեկացնենք, որ թե տղաների եւ թե աղջիկների պայքարում կան այլ երկրների դրոշների ներքո հանդես եկող հայորդիներ: Մասնավորապես, նրանք ներկայացնում են Ռուսաստանը, Ֆրանսիան, Հոլանդիան եւ Անգլիան: