Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՍԿՍԵԼ ԵՆ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ

Հոկտեմբեր 19,2010 00:00

\"\"Հոկտեմբերի 17-ին Պլովդիվում մեկնարկել են շախմատի Եվրոպայի տղամարդկանց 26-րդ եւ կանանց 15-րդ ակումբային բաց առաջնությունները, որոնց մասնակցում են, համապատասխանաբար, 49 եւ 14 ակումբներ: Նրանց մեջ են նաեւ Երեւանի «Միկայի» երկու թիմերը:
Նրանք երկուսն էլ համոզիչ հաղթանակով են մեկնարկել: Տղաները 5,5:0,5 հաշվով առավելության են հասել «LugPokerChess-Lugansk»-ի նկատմամբ, իսկ աղջիկները 4:0 չոր հաշվով պարտության են մատնել Իսրայելի «Herzelia Chess Club»-ին: Ընդ որում, Լեւոն Արոնյան-Պիոտր Կորոբով, Արման Փաշիկյան-Սերգեյ Ստրելնիկով, Հրանտ Մելքումյան-Միխայիլ Կոստրոմին, Տիգրան Պետրոսյան-Դենիս Պալկովիչ եւ Զավեն Անդրիասյան-Եվգենի Մարատկանով պարտիաներում հաղթել են մեր տղաները, իսկ Գաբրիել Սարգսյանը միավորը բաժանել է Բորիս Խարչենկոյի հետ:
«Միկայի» աղջիկներից առաջին տուրում գրանցվել են այսպիսի արդյունքներ. Էլինա Դանիելյան-Իրինա Բոտվիննիկ՝ 1:0, Հարիկա Դրոնավալ (Հնդկաստան)-Իրինա Լեն՝ 1:0, Լիլիթ Մկրտչյան-Տատյանա Յակովլեւա՝ 1:0, Լիլիթ Գալոյան-Մարինա Լիան՝ 1:0:
Երեկ կայացած երկրորդ տուրում մեր տղաների թիմն ուժերը չափում էր Իսրայելի «Beer Sheva CC»-ի հետ, որի կազմում հանդես են գալիս գրոսմայստերներ Ալեքսանդր Հուսմանը, Մաքսիմ Ռոդշտեյնը, Եվգենի Պոստնին, Ալոն Գրինֆելդը, միջազգային վարպետներ Տամիր Նաբատին եւ Իլյա Խմելնիկերը, իսկ աղջիկների մրցակիցը «St. Peterburgs Chess Club»-ն էր՝ Վիկտորիա Սմիլիտե, Մոնիկա Սոշկո, Քեթեւան Արախամիա Գրանտ, Եկատերինա Աթալիկ, Անաստասիա Բոնդարուկ կազմով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել