Կիրակի երեկոյան ռուս զինվորականները սկսել են լքել Հարավային Օսեթիայի սահմանակից Սաչխերի շրջանի Փերեւի վրացական գյուղը: «Ինտերֆաքսի» մատուցմամբ, ռուսներն արդեն լուծարել են գյուղում տեղակայված իրենց երկու բլոկպոստերից մեկը, ապամոտաժել արգելափակոցները: Տեղի բնակչությունը հայտարարում է, որ ռուսական զինվորները տեղափոխվում են Փերեւիից մի քանի կիլոմետր հեռավորությամբ գտնվող Կարձամի գյուղ:
Անցած շաբաթ Ժնեւում տեղի ունեցած բանակցությունների ժամանակ ռուսական կողմը հայտարարել էր Պերեւին լքելու իր որոշման մասին: Ռուսական զորքերի դուրսբերումը վրացական տարածքներից՝ նախատեսված էր 2008թ. ռուս-վրացական 5-օրյա պատերազմից հետո Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահներ Մեդվեդեւի ու Սարկոզիի միջեւ ձեռք բերված համաձայնությամբ: