Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Իսրայելն ու Թուրքիան զինում են Ադրբեջանին

Հոկտեմբեր 19,2010 00:00

Իսրայելական եւ թուրքական ընկերություններն ակտիվ մասնակցություն են ունենում ադրբեջանական բանակի զինման գործում: Այդ մասին հաղորդում է news.am-ը՝ վկայակոչելով ադրբեջանական APA-ն: Ըստ աղբյուրի, արդեն համաձայնություն է ձեռք բերվել, որ իսրայելական Elbit Systems ընկերությունն արդիականացնելու է ադրբեջանական բանակի T-72 տանկերը: Ընկերությունն ավելի վաղ՝ փորձարկումների ժամանակ Ադրբեջանում եւս մի քանի տանկ էր արդիականացրել: Նախիջեւանում տանկերի արդիականացմամբ զբաղվել է թուրքական ASELSAN ընկերությունը: Թուրքական մեկ այլ՝ MKEK ընկերությունը Ադրբեջանի հետ քննարկում է հրազենի եւ զինամթերքի՝ մասնավորապես թմբուկավոր նռնականետերի արտադրություն ստեղծելու հարցը: Ընկերությունը նաեւ Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության հետ սկսելու է դիպուկահար IST-12,7 հրացանի, թուրքական Bora հրացանի, գնդացիր-ատրճանակի արտադրություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել