Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՅՎԱԶՅԱՆԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆ

Հոկտեմբեր 19,2010 00:00

Երեկվանից մեկնարկել է Աղասի Այվազյանի դրամատուրգիայի առաջին թատերական փառատոնը: Փառատոնին մասնակցում են ոչ միայն մայրաքաղաքային, այլեւ մարզային թատերախմբերը: Ըստ tert.am-ի, Այվազյանի ստեղծագործության հիման վրա իր բեմադրությունը կներկայացնի նաեւ Թբիլիսիի թատրոններից մեկը: Փառատոնի շրջանակում իրենց ներկայացումները կցուցադրեն 18 թատրոններ: Ինչպես ավելի վաղ նշել էր նախագծի հեղինակ, գրողի այրի Գրետա Վերդիյան-Այվազյանը՝ դրամատուրգի 23 պիեսից միայն 6-ն է բեմադրվել: Նրա խոսքով՝ այսօր Այվազյանը լիարժեք գնահատված չէ: Փառատոնի ժյուրիի կազմում են մշակութային այնպիսի գործիչներ, ինչպիսիք են Կարինե Խոդիկյանը, Դավիթ Մուրադյանը, Արմեն Վաթյանը եւ ուրիշներ: Ժյուրին գլխավորում է Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը:
Ավելացնենք, որ փառատոնի կազմակերպիչն է Աղասի Այվազյանի անվան հումանիտար-կրթական համալիր-հիմնադրամը: Փառատոնը կտեւի մինչեւ հոկտեմբերի 28–ը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել