Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԽԱՂՈՂԸ՝ ՀԻՄԱ, ՓՈՂԸ՝ ՀԵՏՈ

Հոկտեմբեր 19,2010 00:00

«Իջեւանի գինու գործարանը» շուրջ մեկ տարի նոր սեփականատեր ունի: Ձեռնարկությունը նաեւ նոր անվանում ունի՝ «Իջեւանի գինու, կոնյակի գործարան» ՓԲԸ: Գործարանի գործադիր տնօրեն Ատոմ Եգորյանին հարցրինք՝ ինչո՞ւ խաղող մթերող ձեռնարկությունները մարզում ընդունած բերքի դիմաց անմիջապես վճարում են, իսկ իրենք դեկտեմբերին են վճարելու: Պարոն Եգորյանը այս հարցը սադրիչ համարելով՝ փորձեց հակադարձել. «Դուք գիտե՞ք, թե ինչ պարտք ու պահանջով ենք ձեռք բերել այդ գործարանը»: Տնօրենը նաեւ հետաքրքրվեց, թե որտեղի՞ց եմ տեղեկացել, որ Իջեւանի գործարանը դեկտեմբերին է վճարելու ընդունած խաղողի դիմաց: Գործարանի գործադիր տնօրենն ասաց, որ իրենք Տավուշում ավարտել են խաղողի ընդունումը, սակայն չկարողացավ ասել, թե մարզում որքան բերք են ընդունել: Իսկ մենք պարզեցինք, որ հոկտեմբերի 11-ի դրությամբ Իջեւանի գործարանն ընդունել է 648 տոննա խաղող:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել