Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

7 ՏԱՐՈՒՄ ՀԱՑԱՀԱՏԻԿԻ ՑԱՆՔԵՐԸ ԿՐԿՆԱԿԻ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ

Հոկտեմբեր 19,2010 00:00

Տավուշի մարզպետարանի տվյալներով՝ 2010 թ. Տավուշի մարզում գյուղատնտեսական մշակաբույսերի ընդհանուր ցանքատարածությունները կազմել են 14 106 հեկտար, որը 725 հեկտարով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: 2009 թվականին կատարվել է 5534 հա աշնանացան, 2008 թ.-ի 4250 հեկտարի դիմաց: Այս տարի կատարվել է 5655 հա արտհունձ: Կարող է տպավորություն ստեղծվել, թե Տավուշում ցանքատարածությունները, մասնավորապես՝ հացահատիկի ցանքերը ավելանում են: Սակայն իրականությունն այլ է: Ըստ Տավուշի մարզային զարգացման ծրագրի տվյալների, 2002 թվականին մարզում միայն հացահատիկի ցանքատարածությունները կազմել են 11 200, իսկ 2003-ին՝ 11 400 հեկտար, այսօրվա մոտ 5,5-6 հազարի դիմաց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել