Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

35 ԱՇԱԿԵՐՏԻՆ՝ 4 ՊԱՀԱԿ

Հոկտեմբեր 19,2010 00:00

Տավուշի մարզպետարանում Աշխատանքի պետական տեսչության աշխատողները հանդիպում են ունեցել մարզի դպրոցների տնօրենների հետ եւ հայտնել, որ այսուհետեւ դպրոցների աշխատակիցների աշխատանքային գրքույկներում տնօրենների հրամանները փոխարինում են աշխատակիցների հետ կնքվող աշխատանքային պայմանագրերին: Տնօրեններին նաեւ հայտնել են, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի պահանջներին համապատասխան, յուրաքանչյուր դպրոց պետք է 4 պահակ ունենա: Փոքր դպրոցների տնօրենները հակադարձել են, թե դրա համար ֆինանսական հնարավորություններ չկան, ասելով՝ արժե՞, որ 35 կամ 45 աշակերտ ունեցող դպրոցի շենքը հսկի 4 պահակ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել