Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Թատերական ստուդիա՝ Նոյեմբերյանում

Հոկտեմբեր 19,2010 00:00

\"\"Նոյեմբերի 1-ից Նոյեմբերյանի քաղաքային մշակույթի տանը կբացվի դերասանական (թատերական) ստուդիա: Ուսման տեւողությունը մեկ տարի է: Դասընթացները կվարի կինոյի եւ թատրոնի հայտնի դերասան Արտաշես Ալեքսանյանը, նույն ինքը՝ Բաբկեն Սոսովիչը («Ճակատագրի գերիները»), Հակոբ Սարոյանը («Դժբախտ երջանկություն»), Շեֆը («Մի վախեցիր»), «Հասանը» («Վերադարձ»):
Ստուդիայում ընդգրկվելու համար տարիքային սահմանափակում չկա: Ուսումը վճարովի է: Սահմանագոտում թատերական ստուդիա բացելու իսկապես գովելի նախաձեռնության հեղինակը Նոյեմբերյանի մշակույթի տան տնօրեն Կարինե Ազիբեկյանն է:  Մեզ հետ զրույցում հայտնի դերասան Արտաշես Ալեքսանյանն  ասաց, որ արդեն 6 տարի «դերասանական վարպետություն եւ ռեժիսուրա» է դասավանդում Երեւանի մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետում, որպես հրավիրված դերասան ելույթ ունենում Սունդուկյանի անվան եւ Դրամատիկական թատրոններում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել