Երեւան-Մեղրի միջպետական ճանապարհի՝ Վայոց ձորի մարզի Արենի գյուղի մատույցներով, Արփա գետի ափով անցնող հատվածում գործող հայտնի շուկայում է կախված լուսանկարներում պատկերված երկլեզու «գովազդը»: Վաճառող պապիկը լուսանկարվել չցանկացավ, չասաց նաեւ, թե ինչու է «սեքսի գաղափարական վիտամինի» մոտ հայելի կախել, բայց հավաստիացրեց, որ ապրանքը պահանջարկ է վայելում թե հայերի, թե պարսիկների շրջանում: