ԱԻՆ փրկարար ծառայությունը երեկ տեղեկացրեց, որ Երեւան-Իջեւան ավտոճանապարհին տեղի է ունեցել պատահար: «ՈՒԱԶ» մակնիշի 57 ՏԼ 866 պետհամարանիշի բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից եւ շրջվել, ինչի հետեւանքով վարորդ, Տավուշի մարզի Հաղարծին գյուղի 51-ամյա բնակիչ Սամվել Գյուլինյանը եւ նույն գյուղի 42-ամյա բնակիչ Առնակ Քոչարյանը ստացել են մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել Դիլիջան քաղաքի հիվանդանոց:
Մեկ այլ պատահար էլ տեղի էր ունեցել Հրազդան-Երեւան ճանապարհին: Դեռեւս չպարզված հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի ԲՏ 179 Զ պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ գլորվել ձորը, ինչի հետեւանքով ավտոմեքենայի ուղեւոր Հայկ Հայրապետյանը տեղում մահացել է, իսկ վարորդ Շիրակ Ավետիսյանը ստացել է մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Տուժածի առողջական վիճակը գնահատվել է ծանր: