Հայաստանի ոստիկանության Գյումրիի բաժնի աշխատակիցները քաղաքի թիվ 1 գերեզմանոցում ձերբակալել եւ ոստիկանություն բերման են ենթարկել նախկինում դատված 46-ամյա Արթուր Ս.-ին եւ 30-ամյա Հովհաննես Ս.-ին, ովքեր կասկածվում են գողություններ կատարելու մեջ:
Ինչպես news.am-ին տեղեկացրել են ոստիկանության մամուլի ծառայությունից, նրանք խոստովանել են, որ այս տարվա հունիսի կեսերին գողացել են գերեզմաններից մեկի վրայի բրոնզե կիսանդրին եւ այն հանձնել գունավոր մետաղների ընդունման կետ: