Գորիսի կենտրոնական փողոցներից մեկում վեր էր խոյացել այս հսկա շինությունը, որի վրա արծիվ էր փորագրված: Փողոցով անցնող գորիսեցիներից ումից փորձեցինք ճշտել, թե ինչ շինություն է դա, բոլորը միաձայն խուսափեցին պատասխանելուց` «գյուդում չըմ»: Կարելի է միայն ենթադրել, թե արծվի նշանը ինչ էր նշանակում: Սակայն աչքի զարնողը ոչ այնքան այդ շինության ճոխությունն էր, այլ դրա դիմացի փողոցի ծայրահեղ անխնամ, քանդուքարափ վիճակը: Դժվար է հավատալ, որ նման շենք կառուցելու հնարավորություններ ունեցողները չեն կարող իրենց թույլ տալ ասֆալտապատել դեպի իրենց շենքը տանող ճանապարհը: