Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՐԱԴԱԴԱՐԸ ՆՊԱՍՏՈՒՄ Է

Հոկտեմբեր 19,2010 00:00

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, որն «արդեն չափազանց երկար է շարունակվում, վտանգ է ներկայացնում տարածաշրջանի երկրների համար»,- «Ա1+»-ի փոխանցմամբ, «Կոմերսանտին» տված հարցազրույցում ասել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին՝ հավելելով, որ շատ ողբերգական կլինի, եթե ղարաբաղյան հակամարտությունը չլուծվի եւս 40 տարվա ընթացքում: ԵՄ ներկայացուցչի գնահատմամբ, անհրաժեշտ է ավելացնել ջանքերը՝ ԼՂ հակամարտությունը լուծելու, ինչպես նաեւ շփման գծում հրադադարի ռեժիմը պահպանելու համար: «Հրադադարը, իհարկե, խնդիրը չի լուծում, բայց այն նպաստում է բանակցային գործընթացի նորմալացմանը»,- ասել է Պիտեր Սեմնեբին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել