Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀԵՐՔԵԼ Է

Հոկտեմբեր 19,2010 00:00

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հերքում է անցած շաբաթ ԱՄՆ-ում ձերբակալված Պզո մականունով Արմեն Ղազարյանի հետ նախկին նախագահի կապերի մասին ընդդիմադիր շրջանակների պնդումները: «Բնականաբար, ես հերքում եմ նման պնդումները, եւ մեկ անգամ չէ, որ հերքել եմ»,- «Ազատություն» ռ/կ-ին  ասել է  երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը: Սողոմոնյանը հերքեց նաեւ այն, թե Արմեն Ղազարյանը մասնակցել է Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի հարսանեկան արարողությանը. «Նույնիսկ ինձ լուսանկար են ուղարկել՝ ճանաչելու համար, բայց բոլորովին այլ մարդու լուսանկար էր»,- ասել է նախկին նախագահի գրասենյակի ղեկավարը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել