Սեպտեմբերի 30-ին «Sotheby’s» աճուրդի տանը «Աստվածային կատակերգություն» հավաքածուի ցուցահանդեսում ներկայացվել է քրիստոնյա հավատացյալների զգացմունքները վիրավորող սրբապիղծ ցուցանմուշ: Ցոււցանմուշը քանդակ է, որը պատկերում է խաչի վրա խաչված գորտի, որի թաթերում կա գարեջրի թաս եւ դեղին ձու: Կաթոլիկների ամերիկյան լիգայի նախագահ Բիլլ Դոնահյուն խիստ քննադատել է «Աստվածային կատակերգություն» ցուցահանդեսը եւ դրանում ներկայացված՝ գերմանացի նկարիչ Մարտին Կիպենբերգերի սրբապիղծ քանդակը: Կիպենբերգերը մահացել է 1997 թվին: «Կիպենբերգերի արվեստը նվաստացնում է մարդկային արժանապատվությունը, վիրավորում եւ ծայրաստիճան վրդովում մարդուն»,- հայտարարել է Դոնահյուն:
2008թ. Կիպենբերգերի այդ նույն աշխատանքը ցուցադրվել էր Հարավային Տիրոլի թանգարաններից մեկում: Ըստ qahana.am-ի՝ իմանալով այդ մասին, Հռոմի Բենեդիկտոս XVI պապը նամակ էր գրել թանգարանի տնօրինությանը՝ կոչ անելով ցուցահանդեսից հեռացնել սրբապիղծ ցուցանմուշը: